Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար. Politico

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում «Եվրամիության դիրքերի ամրապնդմամբ» և «հակազդել Ռուսաստանի ազդեցությանը», հայտնել է Politico-ն՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին։

«Այցը նվիրված կլինի առևտրի և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ ազդեցությունը պահպանելու Մոսկվայի ջանքերին հակազդեցության աջակցմանը», – գրել է պարբերականը՝ հղում կատարելով իր զրուցակիցներից մեկին։

Politico-ի տվյալներով՝ ֆոն դեր Լայենի հետ կլինի նաև Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը, որը ներկայում ակտիվորեն լոբբինգի է ենթարկում միությանն Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացը։

Հայաստանում Եվրահանձնաժողովի նախագահը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանում՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։