«Եթե հող չունես, դպրոցն ու մանկապարտեզն ո՞ւմ համար ես կառուցելու». Սենոր Հասրաթյան

«Շարունակում եմ մտածել՝ զոհողությունների գնով Արցախը պահելն էր ճիշտ, թե՞ խաղաղ ու անհոգ կյանքով ապրելու հեռանկարով Երևանում կամ Հայաստանի ծայրամասային որևէ գյուղում մի դպրոց կամ մանկապարտեզ կառուցելը… Մտածում ու ակամայից վերհիշում եմ երջանկահիշատակ գեներալ Իվանյանի հանդիպումներից մեկը, որն, ըստ ականատեսի, տեղի ունեցավ հեռավոր 1994-ի հունվարյան դաժան պատերազմական մի օր՝ իր և Արցախի արժանապատիվ պարուսույց Աշոտ Բաբայանի միջև… Զինկոմիսարիատում էր»,- գրում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սեներ Հասրաթյանը՝ շարունակելով.

«Աշոտը գեներալին խնդրում էր բանակից ազատման ամրացագրեր հատկացնել պետական համույթի մի քանի պարողների, հիմնավորելով, որ Արցախի պարի մշակույթը հարկավոր է պահել…

Գեներալը զրուցակցին ուշադիր լսել, ապա խորը շունչ է քաշել և ծանր-ծանր պատասխանել.

-Եթե Հայրենիք ու հող չունենաս, այդ պարը որտեղ և ու՞մ համար ես պարելու…

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։