Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպшռնшցել է ինքնшhրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին խոչընդոտում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատանքը և սպառնում է ինքնահրկիզում կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նշված քաղաքացին հեռացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Մոհամեդռեզա Ահմադի Շաֆեիինն է, ով Բուլղարիայի կառավարությունից ապաստարան է խնդրել, սակայն մերժում է ստացել։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։