Տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման մասին Երևանի գրավոր առաջարկին Բաքվի կողմից կա բանավոր պատասխան։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ճիշտ չի համարում այս պահին ներկայացնել պատասխանի բովանդակությունը, քանի դեռ այն պաշտոնական չէ։
Փաշինյանը հիշեցրեց, որ, այսպես ասած, անխոչընդոտ անցման վերաբերյալ առաջարկը հայկական կողմը Ադրբեջանին գրավոր ներկայացրել է Կազանում անցկացված քննարկումից հետո։
«Գրավոր առաջարկին գրավոր ու պաշտոնական պատասխան մենք չենք ստացել, ստացել ենք բանավոր պատասխան։ Ես ճիշտ չեմ համարում, որ այս լսարանի մոտ այդ պատասխանը կիսեմ, նրբությունները չեմ կարող բարձրաձայնել, քանի դեռ տեսնում եմ հնարավորություն, որ Ադրբեջանը դա կընդունի։ Որովհետև հենց իմ բարձրաձայնելը, միակողմանիորեն մանրամասներ ներկայացնելը կարող է առիթ կամ պատրվակ դառնալ մերժման համար՝ մեզ մեղադրելու դիվանագիտական կոռեկտություն խախտելու մեջ»,- ասաց Փաշինյանը։