Search
Close this search box.

Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են տեղի ունեցել

Ավագանու նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ավագանու կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը։ «Հանրային ձայն» կուսակցության ցուցակից ընտրված և լիազորութունները վաղաժամկետ դադարեցված ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակի նվազ ներկայացված սեռի թեկնածուներ Լուսինե Բադալյանին և Դիանա Ալեքյանին։ Դիանա Ալեքյանը դուրս է եկել խմբակցությունից՝ պահպանելով ավագանու անդամի լիազորությունները։

«Ազգային առաջընթաց»-ից լիազորությունները դադարեցված անդամի մանդատը տրվել է Վահագն Իսոյանին, որը ևս մանդատը վայր է դրել։ Այս անգամ մանդատը տրվել է Մուշեղ Հակոբյանին։