Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փողոցում հայտնաբերված նորածին աղջկա անունը Սոսե Վարդանյան է

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փողոցում հայտնաբերված նորածին աղջկա հարցով այժմ զբաղվում է խնամակալության և հոգաբարձության մարմինը։

Երեխայի ծննդյան վկայականը գրանցվել է Միասնական սոցիալական ծառայության Աջափնյակ և Դավթաշեն տարածքային կենտրոնների կողմից։ Նորածնին անվանակոչել են Սոսե Վարդանյան, իսկ ծննդյան օր է նշվել օգոստոսի 10-ը՝ այն օրը, երբ նրան հայտնաբերել էին։

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ այժմ փորձում են պարզել, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո որտեղ պետք է տեղափոխվի երեխան։ Եթե երեք ամսվա ընթացքում ծնողները չհայտնաբերվեն, երեխայի խնամքը կստանձնի Միասնական սոցիալական ծառայությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։