Մի հատ լավ, զգացմունքային երգ կա՝ «Երթամ, հասնիմ զիմ Կիլիկիա», երբ պատանեկան տարիքում այդ երգը լսում էի, լացում էի, բայց երբ մի քիչ մեծացա, ուսումնասիրեցի էդ դրվագները, հասկացա՝ բայց ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչի՞ եմ անտեղի էներգիա ծախսում, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Կիլիկիան ո՜ւր, ես ո՜ւր։ Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ, Վանն իմ պատմական հայրենիքն է, Կարսն իմ պատգմական հայրենիքն է։ Էն ժամանակ Ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերք, թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ, պետություն ստեղծեցին։ Փառք Աստծո, որ Դուք չեք թողնում հայրենիքը , պայքարում եք իշխանության գալու համար։ Մենք էլ էդ ամեն ինչը հաշվի առնելով, փորձում ենք այնպես անել, որ սխալներ թույլ չտանք, Ձեր դիրքորոշումը ճիշտ դիրքորոշում է»,-դիմելով դաշնակցական Արմեն Ռուստամյանին, ասաց Հովիկ Աղազարյանը։