Մասնագետները հայտնել են այս տարվա առաջին արևի խավարման օրը։
Այն տեղի կունենա մարտի 29-ին։ Սա Արեգակի մասնակի խավարում է, որը կսկսվի մարտի 29-ին ժամը 12:50:35-ին և կավարտվի 16:43:25-ին: Այն կտևի 3 ժամ 52 րոպե 50 վայրկյան՝ առավելագույնին հասնելով 14:48:36-ին։
Մասնակի խավարումը տեսանելի կլինի Ռուսաստանի հյուսիսից, Եվրոպայից, հյուսիսարևմտյան Աֆրիկայից և Ատլանտյան օվկիանոսից։