Դժվար է դրական արդյունք ակնկալել, երբ խաղացողներն անհատական սխալներ են գործում. գլխավոր մարզիչ

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան (0:3) խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, հոլանդացի Ջոն վան’տ Սխիպը հետխաղային մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին:

«Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր, մենք դեռ պետք է աճենք, այս արդյունքն օրինաչափ է։ Պետք է ընտրենք ավելի ճիշտ խաղացողների, որոնց հետ պետք է շարունակենք աշխատանքը։ Դժվար է դրական արդյունք ակնկալել, երբ խաղացողներն անհատական սխալներ են գործում»,– ասել է նա:

«Մենք երեք անհատական սխալ գործեցինք, որի հետևանքով էլ երեք գոլ բաց թողեցինք»,– մասնավորապես ասել է Սխիպը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։