Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դիլիջանի բնակիչները լրագրողիս բողոքել են, որ երբ կառուցապատման նպատակով հողամաս ձեռք բերելու համար դիմել են Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին, նա մերժել է , ասելով, որ Դիլիջանում ազատ հողեր չկան։Սակայն Դիլիջանում Երևանի, այլ քաղաքների բնակիչների համար հողեր կան, որոնք նրանց վաճառվում են շուկայականից մի քանի անգամ էժան գներով։
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին Է դիմել Հաջի Խդրի Հաջիևը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1240.0քմ հողամասին կից գտնվող /Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի/ 1240.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի 1240.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 8474532 /ութ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել Հաջի Խդրի Հաջիևին: Փետրվարի 18-ին Դիլիջան համայնքի ավագանին որոշել է համաձայնություն տալ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի 1240.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, օտարել Հաջի Խդրի Հաջիևին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի ընտրողների ռեգիստրի բաժնում Հաջի Խդրի Հաջիևի մասին տեղեկություններ չկան։ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում 1240.0քմ հողամասի շուկայական գինը մի քանի անգամ գերազանցումէ 8 միլիոն դրամը։ Նիկոլի թվին Դիլիջանում կոռուպցիա չկա, չկա։