Search
Close this search box.

«Դե արի, իմ տեղը կանգնի, ասա` ինչ անենք». Փաշինյանը գյուղացուն առաջարկում է մտածելակերպ փոխել

Արարատի մարզ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Լուսառատ գյուղում, որտեղ բնակիչների հետ քննարկել են գյուղի խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Բնակիչները բողոքել են համայնքը սպասարկող տրանսպորտի որակից, խաղողի մթերման հետ կապված խնդիրներից:

«Ասում եք՝ կառավարությո՛ւն, էս պռոբլեմը կա, էս պռոբլեմը կա, ասում ենք՝ լուծումն էսա, ասում եք՝ չէ, դե արի, իմ տեղը կանգնի, ասա՝ ինչ անենք, միայն ասում եք՝ կառավարություն»,-ասաց վարչապետը։ Նա նշեց, որ ժամանակն է, որ գյուղացիներն էլ մտածեն ճիշտ սորտեր վերամշակելու մասին, որոնք կարող են կիրառվել գինիների և այլ արտադրության մեջ:

«Պետք է գյուղատնտեսությունը փոխվի, խաղողագործության սորտերի բաշխումը փոխվի, այգեգործությունն ու անասնապահությունը փոխվի»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ երբ առավոտյան մտել է Արարատում ֆերմա, տեսել է, որ բերքի արդյունքը կա, բայց տեսել է նաև, թե ինչքան են չարչարվում մարդիկ: