Coffee House ընկերության բոլոր մասնաճյուղերը երեկվանից փակ են:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը պատճառների մասին խոսելով, Tert.am-ին տեղեկացրեց. «Cofee House-ում առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ»:
ՀՀ ՊԵԿ–ից էլ Tert.am-ին հայտնեցին, որ Պեկ-ն իրականացրել է հսկողական աշխատանք տվյալ ընկերությունում։ «Որևէ այլ ՝ օրենքով չնախատեսված գործողություններ չեն ձեռնարկվել Պեկ աշխատակիցների կողմից, իսկ ստուգման արդյունքում բացահայտված խախտումները սահմանված կարգով փոխանցվել են Քննչական կոմիտե»,-հայտնեցին ՊԵԿ-ից։