Search
Close this search box.

«Չեն կարողանալու քվորում ապահովել». Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը արտահարթ նիստ է հրավիրել

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նիստ է նշանակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը՝ հավելելով, որ իրենք չեն մասնակցելու այդ նիստին:

«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ՔՊ կուսակցության որւեիցե նախաձեռնության մենք չենք մասնակցելու, բացառապես այն մասով, որ ՔՊ-ն մշտապես փորձ է արել Գյումրիում իշխանազավթման հասնել եւ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ական ղեկավարներ չկան, նշանակել ՔՊ-ական ղեկավարներ»,- ասաց նա:

Ավագանու անդամը նշեց, որ թեեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարող է նիստ հրավիրել, սակայն չի կարող նիստ գումարել:

«ՔՊ-ն 33 մանդատից 11-ը ունի, ինչը թույլ է տալիս նիստ հրավիրել, բայց գումարման համար 17 ավագանու անդամի ներկայություն է անհրաժեշտ»,-ասաց նա:

Միրզոյանի խոսքով այս պահի դրությամբ, իր տեղեկություններով քվորում չի ապահովվելու նիստին, սակայն իրենց մասով առավել քան հստակ է՝ չեն մասնակցելու:

«Եթե նիստը գումարվի, իրենք հնարավորություն կունենան համայնքի ղեկավարի թեկանծոււ առաջադրելու եւ քվերակություն ապահովելու: ՔՊ-ի համար պետք է եւս 6 մանդատ, որ կարողանան նիստ գումարել, բայց չեն կարողանալու քվորում ապահովել»,-ասաց նա:

Ավագանու անդամը կարծում է, որ նմանատիպ իրավիճակում ճիշտը արատահերթ ընտրությունների գնալն է, ոչ թե ՔՊ-ի օրակարգով շարժվելը: