Բաթումում անհայտ անձինք հարձակվել են «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի վրա, հաղորդել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Բաթումի կլինիկայի բժիշկները հայտնել են, որ Գախարիան իրենց մոտ է տեղափոխվել քթի կոտրվածքով և ուղեղի ցնցումով, սակայն քաղաքական գործիչը հիվանդանոցից դուրս է գրվել սեփական ցանկությամբ:
«Միջադեպը տեղի է ունեցել «Շերատոն» հյուրանոցում։ Կուսակցության անդամների խոսքով՝ հարձակմանը մի քանի մարդ է մասնակցել»,- ասված է հրապարակման մեջ: Վրաստանի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ գործով հետաքննություն է սկսվել: Գաղարիան Վրաստանի վարչապետ էր ընտրվել 2019-ին, 2021-ին հրաժարական էր ներկայացրել։