Search
Close this search box.

Բելառուսը շատ բարդ շրջան է ապրում. Լուկաշենկո

Բելառուսը շատ բարդ շրջան է ապրում, երբ պետք է տեսադաշտում պահել Ուկրաինայի իրադարձություններն ու իրավիճակն ապակայունացնելու Արևմուտքի ծրագրերը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք ապրում ենք բարդագույն ժամանակներում։ Ես չեմ խոսում այն մասին, որ հարավում մեզ մոտ պատերազմ է ընթանում։ Ինչ են պատրաստում Արևմուտքում այդ կատաղածները մեր դեմ։ Մենք պետք է դա տեսադաշտում պահենք», — ասել է Լուկաշենկոն

«Ես ուզում եմ, որ դուք հասկանաք ՝ երկիրն ապրում է շատ ծանր ժամանակաշրջանում, հարց է ՝ «կամ — կամ»», — հայտարարել Է Լուկաշենկոն:

Նա նաև անընդունելի է համարում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու և Ուկրաինային աջակցելու վերաբերյալ հնչող առաջարկները: