Search
Close this search box.

Բայց գոնե նախագահ կոչված Վահագն Խաչատուրյանը շնորհավորեր

Կարեն Աբգարի գրառումը

Լավ, հիմնադիր Նախագահի հոբելյանը պետական բարձր մակարդակով չնշեցիք-չնշեցիք։ Չնայած Լևոնը միշտ էլ չի սիրել ու խուսափել է  իր անձի շուրջ նման ունայնություններից։  
Հանրային-պետական հեռուստատեսությունը լալկվեց-լալկվեց։ 
Ոչ մի բարձր պաշտոն զբաղեցնող պետական այր անձնական շնորհավորական ուղերձով չշնորհավորեց։
Բայց գոնե նախագահ կոչված Վահագն Խաչատուրյանը շնորհավորեր։ Ինչքան չլինի իրար հետ տասնյակ երկարատև տարիների թիմակից եք եղել ու մտերիմ։ 

Թեկուզ և հիմա սառն է ձեր հարաբերությունները։ 
Բոլորով շատ մանր հոգիներ եք պարոնայք պետական այրեր։ Ահավոր մանր ու ճղճիմ։ 
Պետական այրերին գեղեցկացնող միակ և ամենագլխավոր հատկությունը դա մեծահոգի լինելն է։ 
Դուք հիշաչար ու քինախնդիր «մեռած հոգիներ» եք։