Search
Close this search box.

Բաքվում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանը խոսել է առողջության հետ կապված խնդիրները լուծելու ձևից

Եթե առողջական խնդիրներ են առաջանում, ապա դրանք լուծվում են մեկուսարանում։ Այս մասին Ադրբեջանի կողմից կազմակերպված կեղծ դատավարության ժամանակ հայտարարել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հարությունյանը նշել է, թե իբր ոչ ինքը, ոչ էլ իր պաշտպանը տնային կալանք չեն խնդրել, և որ առողջական խնդիրներ չունի։

Արցախի նախկին նախագահի խոսքով, մնացածից (նկատի ունի Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին և պաշտոնյաներին) նույնպես դժգոհություններ չի լսել առողջական վիճակի վերաբերյալ: