Search
Close this search box.

Բաքվի ջարդերի 35–ամյա տարելիցի կապակցությամբ իշխանությունները որևէ դատապարող խոսք անգամ չարտաբերեցին

Ուղիղ 35 տարի առաջ Բաքվում Ադրբեջանի իշխանությունների հրահրմամբ և անմիջական հովանավորությամբ տեղի ունեցան Բաքվի հայ բնակչության ֆիզիկական բնաջնջումն ու տեղահանումը, մի հրեշավոր գործողություն, որը ընդունված է անվանել Բաքվի ջարդեր: Մարդիկ, ովքեր կառուցել ու շենացրել էին Ադրբեջանի մայրաքաղաքը, իրենց արյունով ներկեցին իրենց իսկ կողմից կառուցված շենքերն ու փողոցները: Նրանք զոհ գնացին Ադրբեջանի իշխանությունների կողմից դավանվող և խրախուսովող նացիստական գաղափախոսությանը:

Արդեն 35 տարի Ադրբեջանը այն բացառիկ պետությոնւններից է, որտեղ նացիզմը ոչ միայն չի դատապարտվում, այլ հռչակված է որպես ազգային գաղափարախոսություն, որպես մտածողություն և գործունեության ուղենիշ: Մինչդեռ այդ պետության ղեկավարը առանց ամոթի ֆաշիստական է անվանում Հայաստանը, որը ադրբեջանական նացիզմի զոհն է:
Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց ֆիզիկական բնաջնջման դատապարտել Բաքվի հայ բնակչությանը, այն դեպքում երբ Սումգայիթի ջարդերից հետո Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր ընդամենը 25-30 հազարը`հիմնականում տարեցներ, տարբեր առողջական խնդիրներ ունեցող անձինք ովքեր չէին կարողացել փախչել և ապահովագրել իրեց կյանքը: Այդ մարդիկ որևէ վտանգ չեին ներկայացնում Ադրբեջանի կամ ադրբեջանցիների համար, նրանք ուզում էին իրենց կյանքի վերջին տարիներն անցկացնել այն քաղաքում, որին տվել էին իրենց կյանքը, իրենց երիտասարդությունն, էներգիան և նվիրումը: Բայց նացիզմի էությունը հենց նրանում է, որ նա ուղղված է ոչ թե իրական այլ երևութական թշնամու դեմ: Ադրբեջանի իշխանությունները թշնամի էն հռչակել հայ ժողովդին, բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, անկախ նրանից՝ դա երեխա է, մեծահասակ թե հաշմանդամ: Սնված լինելով իրենց ավագ եղբայրների`թուրք ջարդարարների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փորձուվ և ոգեշնչվելով դրա անպատժելիությունից, ադրբեջանական բանդաները Բաքվի փողոցները հեղեղեցին անմեղ հայ ծերերի արյամբ: Անմեղ ու անպաշտպան հայ մարդ սպանելը Ադրբեջանում հռչակվեց որպես բացառիկ հերոսություն, մի արարք, որը արժանի է գնահատանքի և կրկնության:
Հետագա տարիները ցույց տվեցին, որ Բաքվի ջարդարարդների օրինակի վրա պետք է դաստիրակվեր և նրանց սխրանքը կրկնելու համար պատրաստվեր մի քանի սերունդ, որոնք նույնը պետք է անեին արդեն Արցախի խաղաղ և անզեն բնակչության նկատմամբ:
Չնայած Հայաստանի իշխանությունները հիմա վարում են ադրբեջանահաճո քաղաքականություն և Բաքվի ջարդերի 35–ամյա տարելիցի կապակցությամբ որևէ դատապարող խոսք անգամ չարտաբերեցին, բայց հայ հասարակությունը, և մենք՝ որպես կուսակցություն և շարժում, շարունակում ենք հայտարարել, որ նման ջարդերի կրկնության բացառումը ուժեղ, իր քաղաքացիների, յուրաքանչյուր հայ մարդու թիկունքին ամուր կանգնած հայոց պետականությունն է: Քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին գտնվում է թուլամորթ ու ալիևահաճո Փաշինյանը, Բաքվի ջարդերի կրնությունը ոչ միայն հնարավոր է, այլ որքան էլ ցավալի լինի, նույնիսկ օրինաչափ է: Աշխարհում չկա և չի լինելու այլ իրավունք, քան ուժեղի իրավունքը։ Ճիշտ նա է, ով ուժեղ է: Մենք դատապարտված ենք ճիշտ լինելու, իսկ դրա համար պետք է միշտ ուժեղ լինենք։

Համահայկական Ճակատ Շարժում
Համահայկական Ճակատ կուսակցություն
Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցություն