Search
Close this search box.

Բանակի օրը նրանց տոնն է, ովքեր նվիրվել են Հայրենիքի պաշտպանության գործին և պատրաստ են զոհաբերել իրենց հանուն մեր երկրի խաղաղության և անվտանգության. Արշակ Կարապետյան

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,

Այսօր մեր երկիրը նշում է Խորհրդային Միության կազմից Հայաստանի դուրս գալուց հետո 1992 թվականի հունվարի 28-ին ձևավորված հայկական Զինված Ուժերի բոլոր զինծառայողների մասնագիտական տոնը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հարգելի վետերաննե՛ր, զինվորնե՛ր, սերժանտնե՛ր, սպանե՛ր և գեներալնե՛ր, հայ զինծառայողների սիրելի մայրե՛ր, կանա՛յք և զավակնե՛ր, մեր մեծ ու հնագույն Հայրենիքի պաշտպանության համար զինվորական պարտքը կատարելիս զոհված զինվորների սիրելի հարազատնե՛ր ու մերձավորնե՛ր,
Շնորհավորո՜ւմ եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Այս օրը մենք ավանդաբար հարգանքի տուրք ենք մատուցում Հայաստանի բոլոր շրջանների զինվորական պանթեոններում ննջող հայ զինվորներին: Մենք միշտ հիշելու ենք մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր իրենց կյանքով վճարել են հայ ժողովրդի գոյության իրավունքի համար, հիշելու ենք Լեռնային Ղարաբաղում բոլոր զոհվածներին, այդ թվում՝ 1988-1994 թվականներին։

Բանակի օրը նրանց տոնն է, ովքեր նվիրվել են Հայրենիքի պաշտպանության գործին և պատրաստ են զոհաբերել իրենց հանուն մեր երկրի խաղաղության և անվտանգության: Հայոց պատմությունն ունի բազմաթիվ օրինակներ, երբ մեր ժողովրդի քաջարի զավակները մահացու վտանգի ժամանակ ուս ուսի տված կանգնել են ի պաշտպանություն մեր պետության:
Այսօր առանձին երկրներ և նրանց կամակատարները բացահայտ ատելություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, անամոթաբար հայտարարում են մեր նախնիների հողերի նկատմամբ իրենց հավակնությունների մասին և պահանջում են հրաժարվել զինանշանից, օրհներգից, պատմությունից և Սահմանադրությունից։
Մենք դրան կհակազդենք մեր Բանակի ուժով և ժողովրդի հետ միասնականությամբ, ցանկացած ագրեսիայի դեպքում ցույց կտանք ազգային անվտանգությունը ապահովելու և հաղթանակի հանդեպ վստահության մեր կարողությունը: Մենք միասին պատվով կհաղթահարենք մեր գլխին կախված բոլոր սպառնալիքները։ Հաղթանակը մե՜րն է լինելու:
Հայրենիքի պաշտպաններին մաղթում եմ տոկունություն, քաջ առողջություն, երջանկություն, մասնագիտական նորանոր հաջողություններ և փառավոր հաղթանակներ:
Բարօրություն ձեր ընտանիքներին:
Պատի՛վ ունեմ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան