Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողներին ներկայացրել է դասագրքերի տպագրության հետ կապված խայտառակ վիճակը, ասելով․ <<Եղել են 10 առարկաներ, որոնցով դասագիրք չի երաշխավորվել: Կամ չի ներկայացվել մրցութային գործընթացում հայտ, կամ ներկայացվել է, բայց դրական եզրակացություն չի ստացվել: Այդ 10 դասարանների համար դպրոցներին նախապես դեռեւս օգոստոսին տեղեկացվել է, որ ուսուցումը կազմակերպեն հին դասագրքերով: Այսինքն եթե քիմիայի 10-րդ դասարանի համար նոր դասագիրք չի տպագրվել, պետք է կրթությունը կազմակերպվեր նախորդ տարվա դասագրքով: Այստեղ եւս, որեւէ խնդիր չենք ունեցել, որովհետեւ առկա են դասագրքերը: Երեք առարկաների մասով, որոնցից մեկը 10-րդ դասարանի պատմությունն է եւ երկուսը 7-րդ եւ 8-րդ դասարանի թվային գիտություն, համակարգչային գրագիտություն առարկան է, մենք նյութեր ենք տրամադրել, Տավուշի մարզում գործածված նյութերը>>։
Խայտառակություն է, 10 առարկաների դասագրքերը չեն երաշխավորվել, 3 առարկաների ուսուցումն էլ նյութերով է արվում։ Սա նախարարության մեծ թերացումն է, այս խայտառակության համար Ժաննա Անդրեասյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ։ Երևի նա էլ Նիկոլ Փաշինյանի նման հպարտանում է մեր պարտություններով, կառչած է իր աթոռին։