Search
Close this search box.

Այս պահին դատարանում հարցաքննվում է գործարար Սամվել Ալեքսանյանը

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով վկաների հարցաքննությունը:

Հովսեփյանը, ըստ մեղադրանքի, Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Այժմ դատարանում հարցաքննվում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանը, Նա հենց սկզբից ասաց ,որ միջոցառման պետք է մասնակցի, խնդրեց առաջինն իրեն հարցաքննել։

«Ես ոչ մի բանից խաբար չեմ»,- ասաց Ալեքսանյանը: