Search
Close this search box.

Այս գիշեր ամենացուրտն է լինելու

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 15-ի, 17-ի և 19-ի ցերեկը, 16-ի և 18-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի և 18-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք։ Քամին արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ին և 20-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում դեկտեմբերի 15-ի և 17-ի ցերեկը, 16-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -8 -10, վաղը ցերեկը՝ +1 +3։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -2-6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -15-19, ցերեկը՝ -2 -5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -8 -11, ցերեկը՝ -2 +1,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ 0 — 4,

Լոռիում գիշերը՝ -11-15, ցերեկը ՝ +3+6,

Տավուշում գիշերը՝ -9 -13, ցերեկը՝ -3-5,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -3-6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -2+2,

Արարատում գիշերը՝ -9-13, ցերեկը՝ -1+3,

Արմավիրում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -15-19, ցերեկը՝ -2-5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0+3,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +8+12,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ +2+6։