Այն ինչ եղավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է. Թբիլիսիի քաղաքապետ

Թբիլիսիում կայացած խաղից հետո երկրպագուների պահվածքը չի նշանակում, որ մենք լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ: Այս մասին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Իհարկե, այն ինչ եղավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է, և ֆուտբոլում նման փաստեր լինում ենբ՝ երկրպագուները բախվում են իրար։ Սա չի նշանակում, որ մենք լարված հարաբերություններ ունենք մեր հայ ընկերների հետ։ Դա վատ փաստ էր, բայց, իհարկե, դա չի ազդում և չի կարող ազդել մեր ընկերների, քույրերի և եղբայրների հետ հարաբերությունների վրա»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու անհարգալից պահվածքի պատճառով Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը կարող է որակազրկվել: