Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին Ռուսաստանում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Վլադիմիր Պուտինը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպիսով, նա փաստացի հաստատել է, որ դեկտեմբերի 8-ին Սիրիայում իր վարչակարգի տապալումից հետո Ասադը թռավ Մոսկվա։ Այս մասին նախօրեին պետական գործակալություններին հայտնել է Կրեմլի անանուն աղբյուրը։
Միևնույն ժամանակ Պեսկովը հավելել է, որ այժմ ինքը լրագրողներին ասելու ոչինչ չունի Ասադի գտնվելու վայրի մասին, և նրա հետ հանդիպումը ներառված չէ Պուտինի պաշտոնական գրաֆիկում։
Նա նաև նշել է, որ Կրեմլի կողմից Ասադին Ռուսաստանում ապաստան տրամադրելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն անելը «բացարձակապես ավելորդ է»: «Մենք դա չպետք է անենք», — ասել է նա: