Ավտովթար Գյումրիում․ կա տուժած

Ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Գերցենի–Լենինգրադյան խաչմերուկում։ Նախնական տեղեկություններով՝ բախվել են Opel Zafira և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տվյալների՝ ՎԱԶ-2107-ի վարորդը, առանց կանգ առնելու և ճանապարհի երթևեկության կանոններով նախատեսված առաջնահերթությունը զիջելու, մուտք է գործել երկրորդական փողոց, ինչի հետևանքով բախվել է Opel Zafira-ին։

Վթարի հետևանքով Opel Zafira-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ գլխուղեղի ցնցում, և շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։