Ավինյանը նորից խոսել է Աջափնյակի մետրոյի մասին

Աջափնյակի մետրոյի նախագիծն անցնում է համալիր փորձաքննություն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որ փուլում է մետրոյի նոր կայարանի կառուցումը։

«Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա ընթացքում կունենանք կապալառու ընկերությունը, որը կհաղթի մրցույթում»,- ասաց Ավինյանը։

Նա շեշտեց՝ դա իրենց նախընտրական խոստումներից է, և իրենք դա իրականացնելու են։
Մետրոյի ևս մեկ կայարան կկառուցվի «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ. Տիգրան Ավինյան
Հիշեցնենք` Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ ասել էր, որ մետրոյի նոր կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա: Նախագծի ինքնարժեքը չէր նշվել։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես-ծրագիրը նախատեսում էր երկու բաղադրիչ՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակարանային ֆոնդի թարմացում։

Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել:

2023 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ֆինանսավորման շուրջ բանակցում է Եվրասիական զարգացման բանկի հետ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։