Ավինյանի թիմը նյարդային վիճակում է. Hraparak

Ըստ «Հրապարակի» քաղաքապետարանի աղբյուրների, Տիգրան Ավինյանի թիմը խիստ նյարդայնացած է վերջին օրերին: Պարզվում է, որ ավտոբուսներից  օգտվող քաղաքացիների շուրջ 40 տոկոսը ոչ միայն չի վճարում 150 դրամ, այլ բոյկոտի արդյունքում ընդհանրապես չի վճարում, դրանով, իսկ նվազեցնում է քաղաքապետարանի բյուջետային մուտքերը:

Վարորդներին էլ առանձնապես մեկ է` ուղևորները կվճարեն, թե ոչ, նրանք իրենց աշխատավարձը ստանում են` անկախ մուտքերից: Փաստացի տրանսպորտի թանկացման հետևանքով քաղաքապետարանի մուտքերը ոչ թե ավելացել են, այլ հակառակը՝ նվազել: Փաստորեն ստացվում է, որ, այսպես կոչված, տրանսպորտի ռեֆորմը ոչ միայն չի աշխատում, այլ հակառակ էֆեկտն է տալիս: