Search
Close this search box.

Արման Ծառուկյանը գաղտնի հնարք է մշակել Իսլամ Մախաչեւի դեմ մենամարտի համար

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար, տիտղոսի հավակնորդ, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը պատմել է, որ գաղտնի հնարք է մշակել ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի դեմ մենամարտի համար։

«Բոլորը հարցնում են, թե որն է այդ գաղտնի հնարքը։ Ինչպե՞ս կարող եմ ես այդ մասին խոսել։ Բոլորին ասում եմ, որ հայ-քիկն է՝ ոտքով բարձր հարվածը։

Բայց չգիտեմ, երեւի, պետք չէ խոսել գաղտնի հնարքի մասին։ Անիմաստ է այդ մասին հարցնելը։

Ես այդ հնարքը չեմ տսել UFC-ի լավագույն մենամարտերում էլ։ Երբ տեսնեք, կհիանաք։ Եթե ես այն կիրառեմ, կաշխատի»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն։

Արման Ծառուկյանի եւ Իսլամ Մախաչեւի երկրորդ մենամարտը տեղի կունենա հունվարի 19-ին Լոս Անջելեսում։

2019-ին Իսլամ Մախաչեւը հաղթել է Արման Ծառուկյանին։