Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունը և սիրո մեջ ամրացած վերադարձել իրենց ծառայության վայրերը

Արագածոտնի թեմի հոգեւոր դասը, թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ, այցելել է Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Միասին Սիրո ճաշին մասնակցելուց և համատեղ աղոթքից հետո հոգևորականները ստացել են Սրբազան Հոր օրհնությունը և սիրո մեջ ամրացած վերադարձել իրենց ծառայության վայրերը։

««Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք». /Հովհաննես 13.34-35/»,- նշել են թեմից։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։