Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Աբրահամյանը հայտնեց Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում։
«Ես անընդհատ Ալիևին քննադատում եմ, ՀՀ վարչապետն էլ իր ասածներն է անում։ Իրենք իմ նկատմամբ լարված են, ես կարող եմ միայն դիմել մեր երկրի նախագահին (նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին–խմբ.), ինչը մի քանի անգամ արել եմ։ Ալիևն ասում է` դատերը կվերջանան` որոշում կկայացնենք, թե ում ներենք, ում` չէ։ Այսինքն, ամեն ինչ իր ձեռքում է, անորոշություն է։ Ինչ սուտ մեղադրանք ասես, չեն ներկայացրել, բայց, օրինակ, Ռուբեն Վարդանյանն ի՞նչ կապ ունի տեռորիզմի հետ»,– նշեց Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ գերրիների հարցն ինքը բարձրացնում է բոլոր ատյաններում։ ՌՀՄ նախագահի համար անընդունելի է, որ ՀՀ վարչապետը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, համաձայն որի` պետք է հետ կանչվեն միջազգային դատական հայցերը։