Վարչապետի եւ նրա տիկնոջ բաց լինելը հանրության առաջ, շփումը հանրության հետ ուղղակի չի կարող քննադատվել. Պետք է շատ ջանք թափել, շատ բան հորինել, որպեսզի այդտեղ քննադատության արժանի էլեմենտ գտնես: Այս մասին «Ընտանեկան փոդքադթի» առաջին թողարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
«Կարծես այդ մարտավարություն իր ազդեցությունն ունեցել է, այն, որ չխոսվի հանրության հետ եւ հանրությունը հետեւություններ անի ոչ թե անձամբ մեզնից, այլ այն գործիքներով, որով մատուցվել է մեր մասին իրականությունը
Օրինակ, եթե ես կրում եմ «Avi» հայկական արտադրության ժամացույց, եւ վերագրվում է, որ դա շատ թանկարժեք բրենդի ժամացույց է, մատուցվում է, որ դա 30-50 հազար դոլարանոց ժամացույց է, մինչեւ վերջերս ես կարծում էի, որ դա սխալ է այն մարդկանց կողմից, որոնք այդպես վարվում են, սեփական սխալի գիտակցությունը չունեի: Բավարարվում էի նրանով, որ իմ ժամացույցը 50-70 հազար դրամանոց հայկական արտադրության ժամացույց է: Հիմա մտածում եմ, որ իմ մեղքի բաժինն ունեմ, որ թույլ եմ տալիս, որ վերագրվի սխալ ինֆորմացիան եւ ոչինչ չեմ անում ի հակադրություն դրան»,-ասաց նա: