ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել պաշտոնը ստանձնելուց հետո որքան հնարավոր է շուտ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտնել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ։
«Ես գիտեմ, որ նա [Պուտինը] ցանկանում է հանդիպել, և ես պատրաստվում եմ որքան հնարավոր է արագ հանդիպել։ Ես դա կանեի ավելի վաղ, բայց… Ես պետք է հասնեմ աշխատասենյակ», — Թրամփի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտնել էր, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Թրամփի՝ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար, գրում է RT-ն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ Պուտինը բաց է ամերիկացի առաջնորդի հետ առանց նախապայմանների հանդիպելու համար։