Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
«Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- նշված է հաղորդագրության մեջ: