Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» ֆորումի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ։
Իր ելույթում նա կրկին ընդգծել է, որ լիովին աջակցում է Ուկրաինային ու նրա տարածքային ամբողջականությանը։
«Որպես իրատես, ես մոտ ապագայում խաղաղություն չեմ տեսնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանը օկուպացված տարածքները հայտարարեց իր սեփականությունը: Ինչպե՞ս կարող է նա հրաժարվել դրանցից: Ուկրաինան և ամբողջ աշխարհը, ներառյալ Ադրբեջանը, այդ տարածքները համարում են Ուկրաինայի մաս: Ինչպե՞ս կարող է Ուկրաինան ասել, որ դրանք չեն պատկանում նրան: Եթե դա տեղի ունենա, նշանակում է, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում քաղաքականությունից:
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, այդ թվում՝ ֆինանսական աջակցություն և մասնակցություն ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը։ Միաժամանակ նախագահը ցավում է երկու մերձավոր ժողովուրդների ողբերգության համար։ Բայց կարելի՞ է հավատալ այս խոսքերի անկեղծությանը, եթե նա միաժամանակ «ակտիվորեն փայտ է նետում վառարանի մեջ» ռազմական գործողությունները շարունակելու համար։
Ասում են՝ «Արևելքը նուրբ հարց է», բայց Ռուսաստանում հաստատ գիտեն՝ «որտեղ նուրբ է, այնտեղ էլ կոտրվում է»։
ԱՄՆ-ում վերջին ընտրությունների լույսի ներքո Ադրբեջանը, ինչպես շատերը, իր տեղը փնտրում է արևի տակ, և չի նկատում, թե ինչպես է ստվերն ընկնում իր վրա։
Հեղինակ՝ Հ․ Հայրապետյան