Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի վարչակազմին առընթեր հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները, տարածաշրջանային ու միջազգային հարցեր։
Զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել սիրիացի ժողովրդին Սիրիայում մշտական կայունության հաստատման գործում։
Ալիեւն, իր հերթին, գոհունակություն է հայտնել Սիրիայում ստեղծված նոր իրավիճակի կապակցությամբ։