Search
Close this search box.

Ալբերտ Բազեյանը ազատ կարձակվի

Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ անդամ Ալբերտ Բազեյանն ազատ կարձակվի։ Նրա տնային կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն քննիչը չի ներկայացրել, տնային կալանքի ժամկետն էլ՝ լրացել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Փաստաբանը հայտնել է, որ Բազեյանի մասնակցությամբ տևական ժամանակ գործողություններ չեն իրականացվել, հունիս ամսին առերեսում է եղել, որի ընթացքում հերթական անգամ հերքվել է Բազեյանի առնչությունը։

Մեկ ամսից լրանում է գործի հարուցման մեկ տարին․ դեռ պարզ չէ՝ վարույթն իրականացնող մարմինը կկարճի՞ գործը, թե՞ կուղարկի դատարան։ Փաստաբանը նշում է՝ սպասում են անմեղության հաստատմանը։
Հիշեցնենք, որ Ալբերտ Բազեյանը 2023թ․ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է իշխանությունն իբրև յուրացնելու նախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանից բացի ձերբակալվել էին նաև «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ-ի յոթ անդամ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով։ Ալբերտ Բազեյանը տևական ժամանակ կալանքի տակ է եղել, այս տարի՝ ապրիլ ամսից նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։