Search
Close this search box.

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել. Միրզոյան

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել, 2024թ աշխատանքներն ամփոփելիս ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հունվարին տեղի կունենա երկու երկրների փոխվարչապետների միջև հերթական հանդիպումը, կա ընկալու, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,-ասաց Միրզոյանը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, նախարարն ասաց.

«Չունենք ստորագրված փաստաթուղթ, ամիսուկես առաջ ուղարկել ենք մեր հերթական առաջարկը և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ 17 քննարկվող հոդվածներից 15-ը համաձայնեցված են, տեսնենք, թե ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանն այն երկուսի վերաբերյալ։ Վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել Ադրբեջանին, որոնք հնարավորություն կտան ամբողջական լուծում տալու գոյություն ունեցող խնդիրներին»։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԳ նախարարն ասաց, թե ադրբեջանական կողմին առաջարկ է արվել, դրանք հնչեցվել են Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից։

«Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը բավական դրական էր։ Ցավոք, այս մասին մինչ այսօր պաշտոնական պատասխան չենք ստացել»,-ասաց Միրզոյանը։