Search
Close this search box.

Ադրբեջանի հետ գործադրում ենք բոլոր ջանքերը դրան հասնելու համար. Թուրքիայի ԱԺ նախագահ

««Զանգեզուրի միջանցք»-ի բացումը բխում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Այս մասին Անկարայում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։

««Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա համագործակցության և անվտանգության միջանցք ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև արտատարածաշրջանային այլ պետությունների համար»,- հայտնել է նա:

Ըստ Քուրթուլմուշի Անկարան «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի շուտափույթ իրականացման հույս ունի, որը կարևոր տարանցիկ կետ կդառնա համաշխարհային առևտրի համար։ Մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այդ նախագծի շրջանակներում

«Հույս ունենք, որ «Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա խաղաղության միջանցք։ Թուրքիան և Ադրբեջանը գործադրում են բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար», — եզրափակել է նա:

Ավելի վաղ հայտնել էրինք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդել էր՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու: