Search
Close this search box.

«44-օրյա պատերազմից հետո անհետացած զենքի մեծ քանակ ունենք»․ Նիկոլ Փաշինյան

Please enter a valid URL

«44-օրյա պատերազմից հետո անհետացած զենքի մեծ քանակ ունենք»,- այսօր կառավարթւոյան նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հարցը քննարկվել է նաև Անվտանգության խորհրդում։
Թեմայի շուրջ զրույցը ծավալվեց, երբ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացնում էր հանցավորության մակարդակի թվային տվյալներ, մասնավորապես զենքի կիրառմամբ ծանր հանցագործությունների վերաբերյալ։

«Մենք ապօրինի զենք զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը պետք է վերանայենք։ Նոր մեթոդների կիրառությամբ ոչ մեծ արդյուքներ ունենք։ Պետք է արձանագրել, որ երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը,-ասաց Փաշինյանը։