Search
Close this search box.

Նիստից 3 օր անց ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

ԱԱԾ-ն հաղորդում է, որ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

«2024թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանն անդրադարձավ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: Ամփոփվեցին բռնի անհետացման վերաբերյալ գործերով կատարված աշխատանքների արդյունքները և ձեռնարկվելիք միջոցառումները: Այնուհետև քննարկվեցին ծնողների անունից ներկայացված առաջարկությունները և կայացվեցին համապատասխան որոշումներ»:

Հաղորդագրությունը տարածել են այսօր՝ հոկտեմբերի 28-ին, նիստից 3 օր անց։ Դժվար է պատկերացնել, որ երեք  օր ծախսել են այս 10 տողանոց հաղորդագրությունը կազմելու վրա։

hraparak