Search
Close this search box.

2025-ին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պադավատապետության ու շռայլությունների մասին գրառում է արել։

«Նվիրվում է այն բոլոր ընդդիմադիրներին և իրենց հարող լրագրողներին, որոնք մեզ մեղադրում են պադավատապետության, անիմաստ ծախսերի և շռայլությունների մեջ.

ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝

2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրասպորտային միջոց՝ հետագայում կրճատվելով
2018 թ. — 10 ավտոմեքենա,
2019 թ. -4 ավտոմեքենա,
2020 թ. -3 ավտոմեքենա,
2021 թ. -17 ավտոմեքենա,
2022 թ. -2 ավտոմեքենա,
2023 թ. — 3 ավտոմեքենա,
2024 թ. — մեկնարկել է ևս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։

Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց:

Կրկին՝ 2018 թ. — 81 մեքենա, 2025 թ. — 30 մեքենա»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը: