Search
Close this search box.

15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Գեորգի Հակոբյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Մոնթեավան գյուղի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 15-ամյա Սերգեյ Կ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածին Գեորգի Հ․-ն իր ավտոմեքենայով տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։