ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյանը շատ կոնկրետ հայտարարել է, որ այլևս փողոցից եկածը տեղ չի ունենա իշխանության մեջ, Հայաստանում տիրող քաոսը վերացնելու միակ ճանապարհը անցումն է նախագահական կառավարման համակարգին, և ժողովուրդը պետք է վստահ լինի, որ նոր իշխանությունը պետք է լուծի ռազմական սպառնալիքի խնդիրը։
ՀՃՇ առաջնորդի այս և կարևոր այլ թեզերի հետ են մեր հասարակությանը ծանոթացնում ՀՃՇ անդամները Երևանում և մարզերում։ Էրեբունի համայնքի բնակիչների հետ ՀՃՇ անդամների հանդիպումը այս անգամ տեղի ունեցավ մարդկանց բնակարաններում։«Մեզ թուրքի առաջ ծալվող ղեկավար պետք չի, մենք դեռ Արցախի հարց պետք է լուծենք, օր առաջ պետք է ազատվենք այս իշխանություններից»,- ահա այսպիսի պահանջներով էին մարդիկ զրույցի բռնվում շարժման անդամների հետ, միաժամանակ կարևորելով Արշակ Կարապետյանի անցած ռազմական ուղին։