«Ժողովուրդ». Ինչ ունեցվածքով է Լիլիթ Մակունցը գալիս Հայաստան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ-ում վերջին 4 տարիներին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ մշակույթի նախարար, որին հաջորդեց ԱԺ պատգամավորի պաշտոնը․ ապա նա գործուղվեց ԱՄՆ։

Օրերս Մակունցը հետ կանչվեց ԱՄՆ-ից և Հայաստանում նոր պաշտոնի նշանակվեց՝ որպես Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։

Այսպիսով՝ ինչ ունեցվածքով է Լիլիթ Մակունցը գալիս Հայաստան։

Վարչապետի խորհրդականը ԱՄՆ դեսպան եղած ժամանակ ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր, որի համաձայն՝ նա ո՛չ անշարժ գույք է հայտարարագրել, ո՛չ տրանսպորտային միջոց։

Մակունցի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 36 հազար դոլար և 419 հազար 861 դրամ։

Լիլիթ Մակունցը դեսպան եղած ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել է 2 մլն 616 հազար դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն։
Ոչինչ չասող հայտարարագիր և համեստ ունեցվածք՝ ըստ հայտարարագրի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։