Search
Close this search box.

«Ժողովուրդ». Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած հերթական ՔՊ-ականը

Please enter a valid URL

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շարունակելով գլխավոր քարտուղարների ունեցվածքների շարքը՝ հերթը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանինն է։

Արթուր Երիցյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականին։ Նա հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ մեկ անհատական բնակելի տուն եւ մեկ բնակարան բազմաբնակարան շենքում։ Անհատական բնակելի տունը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի համայնքում, բնակելի տունը՝ Երեւանում։ Պաշտոնավարման տարիներին նա որեւէ անշարժ գույք ձեռք չի բերել։

Գլխավոր քարտուղարը հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ 2019 թվականին ձեռք բերված 2011 թվականի արտադրության MITSUBISHI-ի մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 803 եվրո, 496 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 13 մլն 466 հազար դրամ, որից 13 մլն 146 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Որպես եկամուտ Երիցյանը նաեւ ապահովագրական հատուցման վճար է ստացել՝ 320.000 դրամ «Սիլ Ինշուրանսից»։

Գլխավոր քարտուղարի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 416 հազար դրամ։

Հարկ է նշել, որ Արթուր Երիցյանի որդին՝ Գագիկ Երիցյանը, ՀՀ քաղաքացի չէ՝ համաձայն հոր ներկայացրած վերջին հայտարարագրի։

Ստացվում է, որ երեխաներին «բանակից ազատվելու» համար մեղադրող երիտիշխանության ներկայացուցիչները «նախկինների» ճանապարհով են գնում. նրանց երեխաներն արտոնյալ են ավելի՝ քան «նախկիններինը»։

Որպես ապացույց, թերեւս թվարկենք չծառայած ՔՊ-ականների մեծ ցուցակ՝ Հայկ Կոնջորյան, Դավիթ Առուշանյան, Ռուստամ Բաքոյան. նրանք չեն ծառայել անհայտ հիմքով։

Ինչպես մամուլն է գրում՝ «ԱԺ պատգմավոր Նարեկ Գրիգորյանը բանակ չի գնացել՝ բանակ չգնալու համար երակները կտրելու պատճառով»։

Պատգամավոր Կարեն Սարուխանյանը բանակում չի ծառայել հիվանդության հիմքով։

Պատգամավոր Բաբկեն Թունյանը բանակից ազատվել է հիվանդության հիմքով։

Զինծառայությունից ազատված են իշխանական Վահե Ղալումյանի երկու որդիները՝ Աշոտ եւ Վլադիմիր Ղալումյանները:

Զինծառայությունից ազատված է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդին՝ Հովսեփ Աղազարյանը:

Զինծառայությունից ազատված են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները՝ Միսակ եւ Նարեկ Հովակիմյանները եւ այլ ՔՊ-ականներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում