«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթուր Հովակիմյանը Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի հոկտեմբերի 29-ից։
Մինչ այդ նա երկար տարիներ ծառայել է ուժային կառույցներում․
1990-1992 թթ․ եղել է Իջևանի վաշտի հրամանատար,
1992-1993 թթ․՝ սահմանապահ զորքերի պարետի տեղակալ, ապա պարետ,
1993-1994 թթ․՝ զորամասի հրամանատարի տեղակալ,
1994-1997 թթ․՝ Իջևանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի պետ,
1997-1998 թթ․՝ զորամասի հրամանատարի տեղակալ,
1998-2001 թթ․՝ ՌՈ Իջևանի բաժնի պետ,
2001-2004 թթ․՝ ավագ սպա,
2004-2012 թթ․՝ զորամասի հրամանատարի տեղակալ,
2012-2016 թթ․՝ Իջևանի զինվորական կոմիսար,
2016-2019 թթ․՝ ԱԻՆ փրկարար ծառայության ՓՎ պետ։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև փոխմարզպետի տարբեր տարիների հայտարարագրերը՝ պարզելու համար, թե ինչպես է փոփոխվել Հովակիմյանի ունեցվածքը պաշտոնի նշանակվելուց ի վեր։
5 միավոր անշարժ գույք
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 2025 թվականին Հովակիմյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝
• Հողամաս՝ Տավուշ, Դիլիջան (24/12/2014, գնում),
• Բնակարան՝ Տավուշ, Իջևան (07/12/2007, նվիրատվություն),
• Հողամաս՝ Տավուշ, Իջևան (02/10/2014, համատեղ, գնում),
• Հողամաս՝ Տավուշ, Իջևան (10/10/2014, գնում),
• Հողամաս՝ Տավուշ, Իջևան (26/12/2025, գնում) — նոր ձեռքբերում։
Ինչպես կարող եք տեսնել, փոխնախարարը 2025 թվականին հողամաս է ձեռք բերել Իջևան քաղաքում 1.474.000 դրամով։
Տրանսպորտային միջոցներ
Փոխմարզպետը հայտարարել է երկու տրանսպորտային միջոց՝
• GAZ, 1963 թ․, ձեռք բերված 23/02/2024,
• UAZ, ձեռք բերված 17/04/2013։
15,224,810 դրամ եկամուտ
«Ժողովուրդ» օրաթերթը նաև պարզեց, որ 2025 թվականին Հովակիմյանի բանկային հաշիվներում առկա է եղել 3,142,179 դրամ, կանխիկ դրամը՝ 8,000,000 դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 15,224,810 դրամ, որից 13,052,810 դրամը՝ աշխատավարձ, 2,172,000 դրամը՝ կենսաթոշակ։
• Բանկային հաշիվներ՝ 3,142,179 դրամ,
• Կանխիկ դրամ՝ 8,000,000 դրամ,
• Կենսաթոշակ՝ 2,172,000 դրամ,
• Աշխատավարձ՝ 13,052,810 դրամ,
• Ընդհանուր եկամուտ՝ 15,224,810 դրամ,
• Վարկային պարտավորություն՝ 2,360,430 դրամ։
2024 թվականին բանկային հաշիվներում գումար չի արձանագրվել, սակայն առկա են եղել կանխիկ գումարներ։ Մասնավորապես, թվային պատկերը հետևյալն է՝
• Բանկային հաշիվներ՝ 0 դրամ,
• Կանխիկ դրամ՝ 8,000,000 դրամ,
• Եկամուտ՝ 12,433,150 դրամ,
• Վարկ՝ 4,626,079 դրամ։
2023 թվականին էլ արձանագրվել է հետևյալ պատկերը․
• Բանկային հաշիվներ՝ 1,545,684 դրամ,
• Կանխիկ դրամ՝ 3,000,000 դրամ,
• Եկամուտ՝ 13,787,097 դրամ,
• Վարկ՝ 5,523,267 դրամ։
Նշվում է նաև, որ 2022 թվականին բանկային հաշիվներում կանխիկ գումար չի հայտարարվել․
• Բանկային հաշիվներ՝ 0 դրամ,
• Կանխիկ՝ 3,000,000 դրամ,
• Եկամուտ՝ 12,159,653 դրամ,
• Վարկ՝ 5,304,062 դրամ։
2021 թվականի ընդհանրական պատկերը հետևյալն է․
• Բանկային ավանդներ՝ 3,100,000 դրամ,
• Բանկային հաշիվներ՝ 329,671 դրամ,
• Կանխիկ դրամ՝ 3,000,000 դրամ,
• Եկամուտ՝ 13,649,613 դրամ,
• Վարկ՝ 1,086,200 դրամ։
Թվերի և առկա փաստերի ուսումնասիրության արդյունքում «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարիների ընթացքում Հովակիմյանի՝
• եկամուտները տատանվել են 12,159,653 դրամից մինչև 15,224,810 դրամ,
• կանխիկ միջոցները աճել են 3,000,000 դրամից մինչև 8,000,000 դրամ,
• վարկային պարտավորությունները սկզբում աճել են մինչև 5,523,267 դրամ, ապա նվազել մինչև 2,360,430 դրամ։
Միաժամանակ, 2025 թվականին նա ավելացրել է իր գույքը՝ ձեռք բերելով ևս մեկ հողամաս Իջևանում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





