Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին՝ Ուժեղ Հայաստանից. Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․

Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։
Երեկ որքան հնարավոր է` շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք: Հիմա բացահայտենք ևս մեկ նախընտրական առաջարկ:
Ուրեմն, այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել:
Այն գումարները, որոնք ՔՊ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար:
Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր` օրվա ընթացքում:
Մեր փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։
Հարգելի՛ ՔՊ-ականներ, մի՛ ափսոսեք, այդ գումարը կորած տեղ չեն ուղղվելու:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։