Ըստ հարցումների՝ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը․ մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության. Նարեկ Կարապետյան

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ըստ բոլոր հարցումների՝ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը։
Ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշը ընկնում է, նա նոր ֆեյք լուրեր է հորինում։ Երբեմն պատերազմով է սպառնում, երբեմն ասում է՝ ձայները կտանք Քոչարյանին։

Ճշմարտությունն այն է, որ Կարապետյանը կլինի նոր և ուժեղ վարչապետ։ Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության, կստեղծենք 300,000 նոր աշխատատեղ և բիզնեսի համար կսահմանենք 0% հարկ։ Մենք կբերենք ուժեղ և երկարատև խաղաղություն։

Եվ ևս մի ճշմարտություն․ երկու ամսից Փաշինյանը գործ է ման գալու։ Գուցե մենք նրան էլ մի աշխատատեղ առաջարկենք։

Կարող եք մեկնաբանություններում գրել, թե ինչ աշխատանք նրան կհամապատասխանի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։