Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե այո՛, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների՞ շուրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է. «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել խորհրդակցություններ, այնպես էլ հիմա ենք պատրաստ:

Ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»։

Շուրջ երկու ամիս է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, բայց Բաքուն դրա ստորագրման համար պահանջում է փոխել Սահմանադրությունը և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։