Search
Close this search box.

Վրաստանի նախագահին մեղադրել են անկարգություններ կազմակերպելու մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմության հետ միասին մասնակցում է երկրում անկարգությունների կազմակերպմանը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Դուք տեսնում եք, որ տիկին Սալոմեն [Զուրաբիշվիլին] ընդդիմության հետ միասին անմիջականորեն մասնակցում է «անկարգություններ երկրում» կոչվող սցենարին»,- ասել է Պապուաշվիլին։
Վրաստանի նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ չի ճանաչում երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է իշխող կուսակցությունը։ Նա նաև կոչ է արել երկրի բնակիչներին բողոքի ցույցեր կազմակերպել։
Հայտնի է, որ Վրաստանի իշխող կուսակցությունը ընտրություններում հաղթելուց հետո խորհրդարանում ստանում է 150 մանդատներից 89-ը։ Խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը հրաժարվել են իրենց մանտադատներից: